Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են. ՀՔԱՎ
Այս տարվա մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որն այս պահին ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից:
Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրված տեսագրությունը, որն արվել է տեսանկարահանող սարքերի միջոցով: Տեսագրության մեջ հստակ երևում է, որ խախտում կատարած ավտոմեքենան հենց Հ. Ֆալանջյանին պատկանող MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան է:
Տեսանյութը՝ այստեղ.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ