Մերկելը ապշած նայում է, թե ինչպես են մամուլի ասուլիսի սկզբում փոխում Թուրքմենստանի նախագահի ջուրը

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի հետ հանդիպմանը վերջինիս ջուրը վերջին պահին փոխում են, հայտնում է NEWSru.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 29-ին Մերկելի և Բերդիմուհամմեդովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մինչ մամուլի ասուլիսն սկսելը Թուրքմենստանի նախագահի օգնականը մոտենում է ու ջրով լի նոր բաժակ մոտեցնում Բերդիմուհամմեդովին` տանելով արդեն դրվածը:

«Այն, ինչ տեղի ունեցավ, այնքան անսպասելի էր, անբացատրելի ու անտրամաբանական, որ զարմացրեց անգամ Անգելա Մերկելին, մի քանի վայրկյան նա բերանը բաց կանգնել էր»,- գրել են լրագրողները:

ԶԼՄ-ները ենթադրում են, որ ջուրը փոխվել է կա´մ խմելու ջրի նկատմամբ անվստահության, կա´մ էլ այն մտավախություններից ելնելով, որ Բերդիմուհամմեդվը կարող է թունավորվել:

1875540 1875563

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930