Աքրամ Այլիսլիի քրեական գործով սկսվում են քննչական միջոցառումներ

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ու նրա փաստաբան Էլչին Սադիգովը եղել են Բաքվի դատախազությունում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ինչպես հայտնել է փաստաբան Էլչին Սադիգովը, իրենց ներկայացվել են հետաքննության նյութերը, դրա հետ կապված կազմվել է արձանագրություն: Նշվել է նաև, որ քննչական միջոցառումների անցկացման նպատակով վերջիններս հաջորդ շաբաթ հրավիրվելու են դատախազություն:

Ներկայում գրողի նկատմամբ հետաքննություն է ընթանում:

Հիշեցնենք, որ գրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խուլիգանության» փաստով (Ադրբեջանի ՔՕ 221.1-րդ հոդված):

Այլիսլին մեղադրվում է նրանում, որ 2016թ. մարտի 30-ին իբր թե Բաքվի օդանավակայանում հարվածել է սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկին:
Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 221.1 հոդվածը նախատեսում է պատիժ՝ հասարակական աշխատանքների կրման տեսքով՝ 160-200 ժամ, մինչև 1 տարվա ուղղիչ աշխատանքներ կամ մինչև 1 տարվա ազատազրկում:

Աքրամ Այլիսլին իր ավագ որդու` Իլյասի ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ` մարտի 30-ից ապրիլի 1-ն անցկացվելիք Incroci Di Civilita միջազգային գրական փառատոնին մասնակցելու համար, սակայն, սահմանապահները նրան դուրս չեն թողել՝ հայտարարելով, որ նրան արգելվում է դուրս գալ Ադրբեջանից:

Տեսանյութեր

Լրահոս