
Ռուսաստանն այս տարվա 8 ամսում արտերկիր է մատակարարել 7 մլրդ դոլարի սպառազինություն

Ռուսաստանը այս տարվա 8 ամիսներին արտերկիր է մատակարարել ավելի քան 7 մլրդ դոլարի զենք, լրագրողներին տեղեկացրել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«2016 թվականի առաջին 8 ամիսներին ռազմական արտադրանքի ծավալը, որը արտահանվել է, կազմում է ավելի քան 7 մլրդ դոլար»,- հայտնել է նա:
Չեմեզովը հիշեցրել է, որ «Ռոսոբորոնէքսպորտի» պատվերների պորտֆելը (ընդգրկված է «Ռոստեխի» մեջ) գերազանցում է 46 մլրդ դոլարը:
2015թ. Ռուսաստանը վաճառել է 14,5 մլրդ դոլարի զենք:
Հուլիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ տարեսկզբից Ռուսաստանն արտահանել է 4,6 մլրդ դոլարի սպառազինություն: