Ռուսաստանում հայտարարել են ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասի չեղարկման մասին
ԱՄՆ-ը «Ռոսոբորոնէքսպորտի» վրայից հանել է Աֆղանստանում «Մի-17» ուղղաթիռների տեխնիկական սպասարկման ոլորտի վրա դրված պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Գորեսլավսկին RIA Novosti-ի հետ զրույցում:
Նրա խոսքով` պատժամիջոցները, որոնք սահմանվել էին դեռևս անցած տարվա սեպտեմբերին, չեղյալ են հայտարարվել դեռևս 2015թ. նոյեմբերին:
«Որոշումը կայացվել է 2 տարով, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել ամերիկյան կողմից»,- ասել է Գորեսլավսկին:
«Ռոսոբորոնէքսպորտն» արդեն պայմանագիր է կնքել չեխական ընկերության հետ առաջին 4 ուղղաթիռների տեխնիկական սպասարկման վերաբերյալ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ը լրացումներ էր կատարել ոլորտային պատժամիջոցների ցանկում` կապված Դոնբասի կոնֆլիկտի հետ: