Բաժիններ՝

«Եվրատեսիլ-2017»-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Ռուսաստանում. «Իզվեստիա»

Ուկրաինան կարող է զրկվել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացումից նախապատրաստական աշխատանքներում առաջացած խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակող միության մամուլի ծառայությունից, գրում է «Իզվեստիան»:

Այդ պարագայում «Եվրատեսիլը» 2017 թվականին կարող է անցկացվել այլ երկրում, մասնավորապես Ռուսաստանում:

Նշվում է, որ մրցույթում այս տարի երկրորդ տեղն զբաղեցրել է Ավստրալիան, սակայն, հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, քիչ հավանական է, որ այդ երկիրը դառնա միջոցառման կազմակերպիչ:

Այդ պատճառով, համաձայն կանոնների, երաժշտական մրցույթի երկրորդ համակազմակերպիչ կարող է դառնալ Ռուսաստանը, որպես երկիր, որը մրցույթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

«Ուկրաինան հաղթել է 2016թ. մրցույթում, դա նշանակում է, որ նրանք հաղթել են և իրավունք ունեն այն անցկացնել իրենց երկրում: Հաղթողի կարգավիճակը ոչ ոք չի կարող նրանցից խլել, սակայն Կիևը պետք է մինչև հոկտեմբեր անվանի քաղաքը, որտեղ պլանավորվում է անցկացնել «Եվրատեսիլը»»,- հայտնել են կազմակերպիչները:

Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան, իր հերթին, հայտնել է, որ մրցույթի անցկացման հավակնորդները Կիևն ու Օդեսան են, սակայն այդ քաղաքներում բացակայում են մրցույթի համար անհրաժեշտ պայմանները, մասնավորապես` տարածքը, որտեղ պետք է անցկացվի մրցույթը, պետք է փակ լինի:

«Առավել մեծ անհանգստություն է հարուցում այն` կհասցնեն արդյոք նախապատրաստել ողջ ենթակառուցվածքը մինչև հաջորդ տարվա մայիս»,- ասել է Ալասանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս