Ռուսաստանի միջազգային պահուստները 1 շաբաթում նվազել են 2.6 մլրդ դոլարով

Ռուսաստանի միջազգային պահուստները 2016թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ կազմել են 394.3 մլրդ դոլար` օգոստոսի 26-ի 396.9 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի բանկը:

Այդկերպ, 1 շաբաթում պահուստները նվազել են 2.6 մլրդ դոլարով կամ 0.7% տոկոսով:
Ռուսաստանի միջազգային (ոսկեարժութային) պահուստները իրենցից ներկայացնում են բարձրլիկվիդայնության օտարերկրյա ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի և ՌԴ կառավարության տրամադրության ներքո:

Պահուստները բաղկացած են մոնետար ոսկուց,  օտարերկրյա արժույթից և այլ միջոցներից:

Տեսանյութեր

Լրահոս