Բաժիններ՝

Մի շարք ծառայությունների սակագներն աճել են

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ.օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում հանրապետությունում գրանցվել է մշակույթի ոլորտի՝ 0.1%, կենցաղային բնույթի՝ 0.2%, բուժսպասարկման՝ 0.2%, բնակարանային-կոմունալ՝ 0.4% ծառայությունների սակագների հավելաճ:

Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, տրանսպորտի ծառայությունների սակագները նվազել են 2.1%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի՝ 6.8% նվազումով), հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 0.1%-ով, հանրային սննդինը՝ 0.1%-ով, իսկ կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.2% հավելաճ, 2-ում՝ 0.4-0.1% նվազում, իսկ դիտարկված մյուս 6 քաղաքներում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս