ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ընդունել է «Բարսելոնայի» նախագահների խորհրդի այն առաջարկը, ըստ որի՝ պետք է փոփոխություններ մտցնել Աշխարհի ակումբային առաջնության անցկացման կարգում:
«Փաստ է, որ ձեռքերի միջոցով մանրէների փոխանցումը մահվան պատճառներից գլխավորն է հիվանդանոցներում և այլ վայրերում։ Մենք ուզում ենք Հայաստանում հիմնել հականեխիչ նյութերի արտադրություն ու բարձրացնենք գիտակցության մակարդակը, որ ձեռքերն այդ նյութերով ախտահանելն անհրաժեշտ է։ Գերմանիայում հիվանդանոցներում մանրէների փոխանցման պատճՍ ռով մահացությունը չորս անգամ ավելի է, քան վթարի հետևանքով մահերի թիվը»,- նշեց Պապիկյանը։
Ռայոլան նշել է, որ Պոգբայի դեպքում ամեն ինչ շատ պարզ էր: Պոգբան համաձայն էր տեղափոխվել, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը համաձայն էր պայմանագիր ստորագրել Պոգբայի հետ դեռևս մեկ տարի առաջ: Պոգբային ձեռք բերել էր ուզում նաև Մոուրինիոն: Ռայոլան նաև շեշտել է, որ Պոգբան հրաժարվեց տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», չնայած այն բանին, որ վերջինս խաղալու էր Չեմպիոնների լիգայում:
Մասիսի երիտասարդները հյուրընկալվեցին Դիլիջանի համայնքային կենտրոնում, որի անդամները կիսվեցին նրանց հետ կրթական եւ այլ ծրագրերի իրականացման ոլորտում ձեռք բերած փորձով: Հանդիպումը կայացավ Adibekyan Family Foundation for Advancement և Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամների աջակցությամբ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս, հետևելով Դանիայի իշխանություններին, հաստատել են, որ իր ինքնաթիռները մասնակցել են Սիրայի տարածքին հասցված ավիահարվածներին, որոնց զոհ են դարձել Սիրիայի կառավարական բանակի տասնյակ զինծառայողներ, հայտնում է BBC-ն։
Քրեական գործով կասկածյալ Քրիստինե Մ.-ն հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
«Ցեղակրոն» կուսակության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ազատության մեջ է։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքան իր էջում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ-ում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց բրիտանացիներին: Հաջողությունն Արգենտինայի թիմին ապահովեցին Խուան Մարտին Դել Պոտրոն, Գիդո Պելիան և Լեոնարդո Մայերը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաման է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։
Հայաստանում Jessica ամերիկյան բրենդը հայտնի է ավելի քան 7 տարի. պաշտոնական և միակ ներկայացուցիչը «Հելիոս» էսթետիկ բժշկության և «Հելիոս Պոդոլոգիա» ոտքերի և ձեռքերի մասնագիտացված կենտրոններն են։
Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդները մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը մոտ էին այլ ակումբներ տեղափոխվելուն:
«Իհարկե, ոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածու, բայց մենք առաջադրել և պաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածություն, ովքեր անկուսակցական են: Նրանցից ավելի քան 20-ը ևս հաղթել են»,- հայտնեց Թադևոսյանը:
Բելառուսի Հանրապետության «GPS/GLONASS» արբանյակային նավարկային համակարգեր արտադրող ընկերության տնօրենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին կայցելի Հայաստան:
Ռուսաստանում հայտնի բլոգեր Անտոն Նոսիկին, որը կոչ էր արել ոչնչացնել Սիրիան, պետական մեղադրողը ցանկանում է դատապարտել 2 տարվա ազատազրկման, հայտնում է TASS-ը։
ՆԱՏՕ-ն պլանավորում է 2017թ․մայիսին «զսպիչ ուժեր» տեղակայել Բալթյան երկրներում և Լեհաստանում։ Այս մասին The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պետր Պավելը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ-ում, պլանավորում է պատմել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ ուղևորվելուց առաջ, հայտնում է RIA Novosti-ն։
Մանհեթենում պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը Աֆղանստանից սերված 28-ամյա Ահմադ Խան Ռահամին է: Այս մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոյին:
«Էյբարի» հետ խաղում «Սևիլիան» դաշտ դուրս բերեց թիմի մեկնարկային կազմը՝ բաղկացած 11 լեգեոներներից: Սա Լա Լիգայի 87-ամյա պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքն է:
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Նյու Յորք, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին, հայտնում է contact.az-ը։
Վանաձորում մոտ 20 օր առաջ մահացած 5-ամյա երեխայի 3 քույր եղբայրներին օրեր առաջ տեղափոխել են Վանաձորի մանկատուն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհացուցիչ չի համարում իր կուսակցության արդյունքը Բեռլինի խորհրդարանի ընտրություններում։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության սենատորները որոշել են ԱՄՆ վարչակազմից պահանջել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ այն ավիահարվածների պատճառով, որ վերջինս հասցրել է Իրանի տարածքից Սիրիային։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա քաղաքացի, զինվոր, գրող Լևոն Խեչոյանին նվիրված webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության «ԽՆԿԻ ԾԱՌԵՐ» տեսաֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:
Նիկո Ռոսբերգն առաջինը հասավ եզրագծին Սինգապուրի Գրան-պրիում: Գերմանացի ավտոարշավորդն առաջ անցավ «Red Bull»-ի մարզիկ Դանիել Ռիկարդոյից 0.488 վայրկյանով: 3-րդ տեղը գրավեց Ռոսբերգի գործընկեր Լուիս Հեմիլթոնը: Նա ետ մնաց առաջատարից 8.038 վայրկյանով:
Եվրոպական պաշտպանությունը չի հանդիսանում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հակադրությունը, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Հայ Դատի Ավստրալիայի ներկայացուցիչ Գրիգոր Սողոմոնյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: