![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Կարապետյանը աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին հրաման է ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/Karen-Karapetyan-4-1.jpg)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաման է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։ Որոշման մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
2016 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևան քաղաքում կայանալիք Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների համակարգման և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումների ուղղորդման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»: