Մինո Ռայոլան՝ Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի տրանսֆերների մասին
Հենրիխ Մխիթարյանի և Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ իր հաճախորդները մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը մոտ էին այլ ակումբներ տեղափոխվելուն: Ըստ Daily Mail-ի՝ Ռայոլան բարձր է գնահատել մանկունյանցիների գործունեությունը տրանսֆերային պատո ւհանի ընթացքում:
«Մխիթարյանի տրանսֆերի հարցում ամեն ինչ ավելի բարդ էր: Մենք գրեթե պայմանավորվել էինք «Արսենալ»-ի հետ, սակայն «Բորուսիան» հրաժարվեց բաց թողնել Հենրիխին: Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարողացավ լուծել բոլոր հարցերը»,- հայտնել է Մինո Ռայոլան:
Մինո Ռայոլան խոսել է նաև Պոլ Պոգբայի տրանսֆերի մասին և հայտնել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին անգլիական 2 ակումբներ, ինչպես նաև 2 ակումբ այլ առաջնությունից:
«Պոլի համար լավ տարբերակ էր «Ռեալ»-ը: Այնտեղ հնարավորություն կլիներ հանդես գալ Լա լիգայում, Չեմպոինների լիգայի խաղարկությունում, սակայն Պոգբան ավելի շատ դժվարություններ էր ուզում: «Յունայթեդ»-ը այս տեղափոխությունով ցույց տվեց, թե ինչի է ցանկանում հասնել Ս յս մրցաշրջանում»,-ասել է Ռայոլան:
Անգլիայի առաջնության վերջին 2 տուրերում «Յունայթեդ»-ը պարտություններ է կրել: