Ադրբեջանական Report կայքը հաղորդում է, որ այսօր երկրի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ առաջնագիծ մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է ուսումնա-հրաձգային կենտրոն, որտեղ անցկացվում են զինծառայողների մարտավարական և հրաձգային պարապմունքներ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է հսկիչ գներին։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չեղարկել է Հայաստան կատարելիք այցը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հոլանդիան պարտվեց Ֆրանսիային (0:1), իսկ Պորտուգալիան հյուրընկալվելիս ջախջախեց Ֆարերյան կղզիներին (6:0):
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դստեր՝ Սվետլանա Խաչատրյանի կողմից հանցագործության մասին հաղորդում դեռևս չի ստացել: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Նշենք, որ երեկ համացանցում բուռն արձագանք էր ստացել նախկին մարզպետի դստեր կողմից հոր պաշտոնանկության վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված սուր գրառումը:
Միմյանց ինքնիշխանությունը հարգելը թույլ է տալիս Ռուսաստանին և Ադրբեջանին խաղալ իրենց դերը միջազգային հարթակում։ Ռուսաստանը գիտակցում է Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականության բոլոր նրբությունները և Բաքվին վերաբերվում է ըմբռնմամբ։
«Թուրքական հոսք» գազատարը, որը պետք է գազ տեղափոխի դեպի Եվրոպա, մրցակից չի հանդիսանա «Հյուսիսային հոսք-2» գազամատակարարող խողովակատարի համար, հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Էդուարդ Ներսիսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իմաստ չի տեսնում, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները մասնակցեն խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ հոկտեմբերի կեսի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը
Թբիլիսիի արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի լինելու։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գեորգի Վոլսկին։
Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է զինել քուրդ աշխարհազորայիններին, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայում 54 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի օգտագործումից։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության ու սպառողների պաշտպանության հարցերով պետական ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Օլանդը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։
Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլը Հայաստանի ազգային հավաքականի համար ամենաանհաջողներից մեկն էր պատմության ընթացքում:
Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայացավ հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված «Expo Armenia» ցուցահանդեսը, որին մասնակցեցին հարյուրից ավելի հայկական ընկերություններ:
Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից մի շարք մրգերի՝ նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի, սալորի ներկրման վրա դրված սահմանափակումները։ Այս մասին նշված է ՌԴ կառավարության վճռում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Կառավարական փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել մամուլին, վկայում են, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 9,5%-ով, իսկ ընդհանուր կորուստները կարող են կազմել 66 մլրդ ֆունտ սթեռլինգ (81 մլրդ եվրո), հայտնում է The Times-ը։
«Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը, որը նախանշված էր հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ինքն անթույլատրելի է համարել սահմանափակումները, որ ռուսական իշխանությունները դրել են իր ուղևորության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հոկտեմբերի 12-13-ը, հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Գազպրոմբանկը» վաճառել է 100%-ով իրեն պատկանող հայաստանյան «Առէկսիմբանկը»
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք նիստում, նոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:
Հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին ունեցած ելույթի համար, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Պավել Սաֆարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՎՊ խորհրդի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու հիմնական հարցեր` Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան ծրագրի նախնական քննարկում և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի մամլո ծառայությունից: