««Թուրքական հոսքը» չի մրցակցի «Հյուսիսային հոսք-2»-ի հետ»․ Միլլեր
«Թուրքական հոսք» գազատարը, որը պետք է գազ տեղափոխի դեպի Եվրոպա, մրցակից չի հանդիսանա «Հյուսիսային հոսք-2» գազամատակարարող խողովակատարի համար, հայտնում է «Վեստին»՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։
«Այն գազը, որը «Թուրքական հոսքով» կուղևորվի եվրոպական շուկայի կողմը, չի մրցակցելու մեր ռուսական գազի հետ, որը Եվրոպա կգնա «Հյուսիսային հոսք-2»-ով։
Դրանք միանգամայն տարբեր թիրախային շուկաներ են, և իհարկե «Հյուսիսային հոսք»-ով մատակարարումների ծավալները զգալի շատ են»,- հայտարարել է Միլլերը։