![](/banners/BeFunky-design.jpg)
Զաքիր Հասանովն առաջնագծում այցելել է ուսումնա-հրաձգային կենտրոն
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/7883507802dfb81a0f0bcc9fa77bde28.jpg)
Ադրբեջանական Report կայքը հաղորդում է, որ այսօր երկրի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ առաջնագիծ մեկնած Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է ուսումնա-հրաձգային կենտրոն, որտեղ անցկացվում են զինծառայողների մարտավարական և հրաձգային պարապմունքներ։
Կայքը հղում է կատարում Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Հասանովը հետևել է կրակային, մարտավարական և այլ ուսումնական մասերում գործնական պատրաստվածության դասընթացներին, ինչպես նաև հետախուզական և դիպուկահարների պատրաստման կուրսերին։