![](/banners/BeFunky-design.jpg)
«Մոսկվան շարունակում է ակտիվ միջնորդի դեր կատարել ԼՂ հակամարտության լուծման հարցում». Բաքվում ՌԴ դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/b7af9ec82b0e2259ea6821c474951667.jpg)
Միմյանց ինքնիշխանությունը հարգելը թույլ է տալիս Ռուսաստանին և Ադրբեջանին խաղալ իրենց դերը միջազգային հարթակում։ Ռուսաստանը գիտակցում է Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականության բոլոր նրբությունները և Բաքվին վերաբերվում է ըմբռնմամբ։
Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, ասված է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի «Ռուսաստանն ու Ադրբեջանը-25 տարի նորագույն պատմությունում» հոդվածում։ Այն տպագրվել է Ադրբեջանի անկախության 25-ամյակին նվիրված հոդվածների հավաքածուում:
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Ռուսաստանը խաղացել և շարունակում է խաղալ ակտիվ միջնորդի դեր։
«Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունն ու մեր հնարավորությունները։ Հուսով եմ, որ Ադրբեջանում ճիշտ են հասկանում Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում»,- գրել է Դորոխինը հոդվածում։