«Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում կդառնա իմ վերջին մրցաշարը Իսպանիայի հավաքականի կազմում: Ես շատ երկար եմ մտածել այդ հարցի շուրջ: Դա հապճեպ որոշում չէ»,- հայտարարել է Ժերար Պիկեն։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան և մարզիչ Ռայան Գիգսը հայտարարել է, որ նույնիսկ չի դիտարկում «Լիվերպուլը» գլխավորելու հնարավորությունը:
Քիչ առաջ ԵԽԽՎ-ում վարման կարգով ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ ԵԽԽՎ նախագահը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, կամայական կերպով հերթական անգամ իրեն ցանկանում է զրկել ելույթի իրավունքից։
Ես անգամ չեմ ցանկանում քննարկել, թե ինչ խայտառակ օրինախախտումներով է անցել հանրաքվեն։ Հույս ունեմ մեր Վեհաժողովը կքննարկի նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության խիստ անհասկանալի գնահատականը, որ Ադրբեջանում հանրաքվեն անցել է բաց եւ թափանցիկ՝ արհամարհելով ԵԱՀԿ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կենսագրական տվյալներ Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին: Կրթություն Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեություն 1994–1999 Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: 1999-2000 […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Երեք Volkswagen Golf ավտոմեքենաները, որոնցով Լեհաստան այցի ժամանակ տեղաշարժվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, աճուրդում վաճառվել են 253 հազար զլոտիով (գրեթե 65 հազար դոլար), հայտնում է RIA Novosti-ն։
Մի տղամարդ, փայտ վաճառելու պատրվակով, մուտք է գործել Իջևան քաղաքի 69-ամյա բնակչուհու տուն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծել, բռնել կոկորդից և գումար պահանջել: Ստուգելով անկողինը, գրպանները՝ տղամարդը վերցրել է տարեց կնոջ դրամապանակում առկա մետաղադրամներն ու դիմել փախուստի:
Տեսնելով Հալեպի ողբերգական պատկերները, արձանագրված զոհերին եւ վիրավորներին՝ հայ հասարակական դաշտը բնականաբար ալեկոծվում է: Հավանաբար բնական է նաեւ այն, որ ժողովրդային մակարդակով պատահարների դիմաց ընդվզման տրամադրությունները հասցեներ փնտրեն, թիրախներ եւ եղածի պատասխանատվությունը բարդեն ամենից առաջ պատասխանատու կողմերի ուսերին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ:
ՀՀ Նախագահի հրամանագրով, Երևանի օրվա առթիվ, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ստամբուլի էներգետիկ կոնգրեսում, հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ՕՊԵԿ երկրների կողմից նավթի արդյունահանման սահմանափակմանը և պատրաստ է միանալ նման միջոցառումներին։
Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 57 րոպե: Մարեյն իրացրեց 2 բրեյք-փոինթ՝ խուսափելով կրկնակի սխալներից: Դիմիտրովը պատասխանեց մեկ բեյքով և 2 էյսով: Մարեյը դարձավ 16-րդ թենիսիստը Բաց դարաշրջանում, ով նվաճել է 40 տիտղոս АТР մրցաշարերում:
«Ինձ զարմացրեց, թե ինչու են «սևերը» որոշել «կարմիր» խաղալ»
Այսօր երեկոյան Բաքու կժամանի Թուրքիայի նոր դեսպանը՝ Էրքան Օզորալը, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է «Թուրքական հոսք» նախագիծը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսասանը գոլբալ շուկաներում կմնա էներգառեսուրսների հուսալի մատակարար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր Վանաձորում մեռավ նոր Սահմանադրությունը… 80-ականներին Բեռլինի պատի վրա թողնված բազմաթիվ գրություններում կար նաև այսպիսին:
Շնորհիվ «Հարավային գազային միջանցքի»՝ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կուժեղացնի Եվրոպայի էներգաանվտանգությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում։
Մակար Ղամբարյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։
Օղու շշով հարվածել էր վաճառողուհու գլխին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հեռանում է քաղաքականությունից։ Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
Ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, նրան նշանակվել է ինտենսիվ թերապիայի կուրս, քանի որ հետազոտության ընթացքում լուրջ հիվանդություններ են հայտնաբերվել, հայտնում է Life-ը։
Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության որակավորման շրջանակներում Ուելսը ոչ-ոքի խաղաց Վրաստանի հետ (1:1), Ուկրաինան ջախջախեց Կոսովոյին (3:0), իսկ Մակեդոնիան պարտվեց Իտալիային (2:3):
Ռուսաստանի դեմ սահմանափակիչ միջոցառումներն անհրաժեշտ է երկարաձգել միանգամից 1 տարով, որպեսզի Մոսկվային ճիշտ ազդանշան տան այն մասին, որ պատժամիջոցների շուտափույթ չեղարկում տեղի չի ունենա։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Էլմար Բրոկը, հայտնում է «Ուկրինֆորմը»։
Աղջկան պատանդ էր վերցրել և դանակը պահել պարանոցին:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը հայտարարել է, որ վեհաժողովը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ լիագումար նիստերի սրահ վերադարձնելու Ռուսաստանի ներկայացուցիչներին, որոնք լքել էին ԵԽԽՎ-ն պատժամիջոցների պատճառով, հայտնում է pravda.com.ua-ն։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար: