Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու այսօրվա նիստում, երկարատև քննարկումներից, վեճերից հետո ավագանու անդամների փակ քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը սխալ է անվանել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության դադարեցումը և ընդգծել, որ ներկայումս աշխարհը հասել է վտանգավոր կետի։
Այցի ընթացքում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկումը վերաբերել է ՀԲ-ի և ԵԱՏՀ-ի միջեւ համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանը, ներառյալ կողմերի միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման և ռեգիոնալիզացիայի գործընթացների բովանդակային ասպեկտները, տարածաշրջանում կառուցվածքային վերափոխումների, Եվրասիական տնտեսական միությունում թվային տրանսֆորմացիայի հեռանկարները:
«Անկախ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների արդյունքից` ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավորների նման շահագրգիռ և ակտիվ մասնակցությունը ուղղակի միջամտության և պրոտեկցիայի տարրեր է պարունակում: ՀՀ օրենքները պետք է հարգվեն բոլորի կողմից, վեր լինեն ընթացիկ քաղաքական շահից: Կրքերը պետք է հանդարտվեն և գործընթացը վերադառնա օրենքի հուն: Ժողովրդավարությունը բարդ մշակույթ է, բայց կամաց-կամաց կստացվի, վստահ եմ»:
Վանաձորի ավագանիում ավարտվեց քաղաքապետի ընտրության գործընթացը։ Հաշվիչ հանձնաժողովն այս պահին նիստ կգումարի՝ հաշվելու արդյունքները, որից հետո կհայտարարվի, թե ով է ընտրվել քաղաքապետ։ Ավագանու 33 անդամներից 33-ն էլ քվեարկությանը մասնակցել են։
Ռուսաստանը մտադիր է Սիրիայի նավահանգստային Տարտուս քաղաքում մշտական հիմունքով ռազմածովային բազա տեղակայել, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը։
Հոսկտեմբերի 7-ին Արցախում վիրավորված Հայկ Համբարձումյանի առողջական վիճակի մասին Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.21-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է Վոլոդյա Ավետիսյանի հերթական բաց նամակը ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ռուսաստանն ու Թուրքիան ռուս զբոսաշրջիկների համար թուրքական հանգստավայրերում ռուբլով վճարումներ կատարելու վերաբերյալ վերսկսել են քննարկումները նախարարական մակարդակով, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հոկտեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև օժանդակել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին:
Այսօր Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը։
2016թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 451,132
Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա։ Հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Ստամբուլում ընթացող 23-իդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին։
Բելառուսն ու Ռուսաստանը կարգավորել են նավթագազային վեճը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանեշվիլիին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դեվդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Այսօր Դուք առավել քան գիտեք բազում Վերնատներ (անշուշտ կարևորելով առաջինը՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆԸ), որոնք ստեղծվել և հանգչել են 19-20-րդ դարերի ընթացքում. որոնցից մեկում նաև, ծնվել և մեծացել եմ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ վստահ է՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես գրանցվելու է ընտրողների բարձր ակտիվություն և հաղթելու են արժանի թեկնածուները, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կայացել են։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից այս պահին տեղափոխում են Երեւան։
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի մեծամասնական 22 շրջաններից 18-ում տեղի կունենա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։
Ընթանում են Վանաձորի քաղաքապետի ընտրությունները:
Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագիրը «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ կարող է ստորագրվել Ստամբուլում, որտեղ հոկտեմբերի 10-12-ը տեղի կունենա առևտրա-տնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Երեխայիս կարգավիճակը մանկական ուղեղային լուծանք ստորին ցետրապարտեզով գլոբալ զարգացման հապաղումով, տարամիտվող շլություն: Ես Նարինե Մրտիրոսյանս բնակվում եմ Շիրկաի մարզի Հայկասար գյուղում:
ԱՄՆ Բելլինգհեմ քաղաքի (Վաշինգտոն նահանգ) օդանավայականից պայթյունի սպառնալիքի պատճառով ուղևորների տարհանում է տեղի ունեցել երեկ՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 15.30-ի սահմաններում։
Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին գումարվեց քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Նիստի ընթացքում կայացած փակ քվերակության արդյունքում քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Ռուզաննա Վարդանյանն ազատվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից:
Ծաղկի՛ր Երևան, տարածի՛ր բարեբեր շունչդ աշխարհով մեկ սփռված հայության համար՝ որպես ազգահավաքականության մեծ սպեղանի: