
Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել է, որ հոկտեմբերի կեսի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա ընդգծել է, որ երկրում չկա վիրուսի տեղական փոխանցման դեպք։ «Այսօրվա դրությամբ կա միայն ներկրված դեպք և դրանք միայն 10-ն են»,- ասել է Պոպովան։
Նրա գնահատմամբ՝ Զիկա վիրուսի տարածման ռիսկերը Ռուսաստանում նվազագույն են։
Զիկան վտանգավոր է կանանց համար, քանի որ նորածինները ծնվում են ախտահարմամբ՝ չափազանց փոքր գլխով և գլխուղեղի արատներով։