Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հայտարարել է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։
Նոյեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ տնտեսական զարգացման արդեն նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի կալանավորումն անվանել է արտակարգ դեպք ողջ երկրի համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Այս մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Ինչպե՞ս որակել այդ պաշտոնյայի վարքագիծը, ով պաշտոնական ամբիոնից խոստանում ու չի կատարում իր խոստումը, ցավոք, սա իշխանությունների վարքագծին բնորոշ է դարձել: Խնդրում եմ պահանջել այդ պաշտոնյայից կատարել բանավոր հայտարարած իր խոստումը»,- գրել եմ նամակում:
Զինծառայողները եւ դիվանագետները հրատարակությանը պատմել են, որ պատրաստ են հետեւելու գործարարի քաղաքական ուղեգծին, բայց ընդգծել են, որ, ամենայն հավանականությամբ. Մոսկվայի հետ համագործակցության հաջորդ քայլը կդառնա Սիրիայում զինյալների դիրքերին համատեղ հարվածների վերաբերյալ համաձայնությունների վերականգնումը: «Մենք պատրաստ էինք առաջադրված խնդրի կատարմանը, եւ մենք վերստին կարող ենք պատրաստ լինել դրան»,- հրատարակությանն ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«Երևան Գարեջուր» ընկերության հանդեպ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք կիրառվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում։ Տուգանքի չափն աննախադեպ է` 110 միլիոն դրամ։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաղը աշխատանքային այցով կայցելի Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Նախարարի նախկին տեղակալ Արմեն Գևորգյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականի պաշտոնը: Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել գերատեսչությունում երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք»:
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանը 14 153 697,82 հազար դոլարի առևտրային գործարքներ է իրականացրել 174 երկրի հետ, հայտնում է ադրբեջանական Report կայքը՝ վկայակոչելով Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեին։
Անկարան Իսրայելում նոր դեսպանի է նշանակել 2010թ. թուրք-իսրայելական հակամարտությունից ի վեր առաջին անգամ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Այս մասին տեղեկացնում է Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջը:
Նոյեմբերի 15-ին ժամը 20:40-ի սահմաններում Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեի մոտ, «Մոր և մանկան» Ավստրիական հիվանդանոցի դիմաց բախվել են Գյումրու Շտապբուժօգնության կայանի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և Մայիսյան գյուղի բնակիչ 25-ամյա Արթուր Սարուխանյանի վարած «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից 1 շաբաթ անց երկրում տարբեր տեսակի փոքրամասնությունների հասցեին ողջ երկրում գրանցվել է 437 հարձակում, հայտնում է ամերիկյան ոչ կառավարական Southern Poverty Law Center կազմակերպությունը։
Ամերիկացի պրոֆեսոր Ալան Լիչթմենը, որը 1984 թվականից սկսած գուշակել է ԱՄՆ բոլոր նախագահական ընտրությունների հաղթողներին և կանխատեսել էր նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում Միացյալ Նահանգների նախագահ միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը, նոր կանխատեսում ունի Դոնալդ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով անցկացվող հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մի շարք լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 15-ին միաձայն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների սահմանում, ինչպես նաև պատժամիջոցներ են սահմանվելու նրանց դեմ, որոնք նրան աջակցություն են ցուցաբերում, ներառյալ՝ Ռուսաստանի ու Իրանի, հայտնում է TASS-ը։
Բրիտանացի հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է աշխարհի անխուսափելի վերջ առաջիկա 1000 տարվա ընթացքում։ Համապատասխան հայտարարությանը նա արել է Օքսֆորդում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Վաշինգտոնը դատապարտում է Սիրիայի ռազմական ավիացիայի և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները Հալեպի այն շրջաններին, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո, ամենամյա ճեպազրույցում լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում շարունակվում է 2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա – Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով դիմումների ընդունումը:
Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 16-ին, ժամը 00.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց գծային բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Նվեր Գ.-ն։
Հ.Յ. Դաշնակցության մեծ ընտանիքի անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ընկ. Արա Տեմիրճյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։
Մոսկվայում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի նախկին փոխնահանգապետ Մարատ Օգանեսյանը, հայտնում է Life-ը։
ԱՄՆ Հանրապետական կուսակցության հայտնի սենատոր Ջոն Մակքեյնը խորհուրդ է տվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին չմեղմացնել Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ Է համարում Ռուսաստանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կողմից ընդունված որոշումները դաշինքի հավաքական ամրապնդման վերաբերյալ, հայտնել է նա լրագրողներին։
«Կարեւորելով ոլորտը՝ մենք նախարարության կազմում ստեղծել ենք կոմիտե, որի միջոցով փորձելու ենք ապահովել զբոսաշրջության զարգացումն արագ տեմպերով»,-ասաց Կարայանը՝ կարեւորելով ոլորտում կարողությունների բացահայտման գործընթացը: Կարայանի խոսքով` կոմիտեն պատրաստ է ցանկացած ձեւաչափով համագործակցությանը: «Զբոսաշրջության ոլորտը արագ զարգացող եւ փոփոխվող ոլորտներից է, եւ մենք պետք է արագացնենք բոլոր աշխատանքները»,-ասաց նախարարը:
Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ:
Քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Է. Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Ի. Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Երեկ հայտնի դարձավ, որ 2015 թվականին, երբ մրցույթ է հայտարարվել ՊՆ-ի համար մշակութային միջոցառում կազմակերպելու նպատակով, գրեթե միաժամանակ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՍՊԸ հիմնադրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ոմն Անուշավան Մովսեսյան՝ ստեղծելով «ԳԵՎՏԻԳ» անվանումով ՍՊԸ։
Նոր կասկածյալներ կարող են հայտնվել շորթման և կաշառք ստանալու գործի շրջանակում, որով անցնում է ՌԴ տնտեսական զարգացման արդեն պաշտոնաթող նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։