
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է ձերբակալվել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 16-ին, ժամը 00.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց գծային բաժին բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Նվեր Գ.-ն, որը մայիսի 30-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: