Բաժիններ՝

Ֆինանսների նախարարությունը հերքում է՝ կադրային «կոտորածի» չկա

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե նախարարությունում կադրային ջարդ է: Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանն ասել է՝ «նախարարությունում իսկական կոտորած է» ձեւակերպումը տեղին չէ և հեռու է իրականությունից:

«Նախարարի նախկին տեղակալ Արմեն Գևորգյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականի պաշտոնը: Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալներ են նշանակվել գերատեսչությունում երկար տարիներ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձինք: Մասնավորապես՝ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Հանրապետության գլխավոր գանձապետ-նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ մյուս երկու նորանշանակ տեղակալները Կարեն Թամազյանն ու Արմեն Հայրապետյանը, համապատասխանաբար, զբաղեցրել են ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղա կալի և նախարարության աշխատակազմի մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետի պաշտոնները: Հետևաբար, «կոտորած» ձեւակերպումը տեղին չէ և հեռու է իրականությունից»,-նշում է Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930