
Հոքինգը հերթական անգամ մարդկանց կոչ է արել փախնել երկրագնդի վրայից

Բրիտանացի հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է աշխարհի անխուսափելի վերջ առաջիկա 1000 տարվա ընթացքում։ Համապատասխան հայտարարությանը նա արել է Օքսֆորդում ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Աշխարհահռչակ ֆիզիկոսը համոզված է, որ Երկրի վրա կյանքը կանհետանա՝ պայմանավորված միջուկային պատերազմով, արհեստական ինտելեկտի գործունեությամբ կամ գենետիկորեն ստեղծված վիրուսով։ Հոքինգը հերթական անգամ մարդկանց կոչ է արել փախնել երկրագնդի վրայից և փաստել է առաջատար տեխնոլոգիաների ստեղծման անհրաժեշտությունը՝ հետագա տիեզերական թռիչքների համար, հաղորդում է The Daily Mail-ը։
Բացի այդ նա նաև նշել է, որ անցած 50 տարիների ընթացքում գիտությունը լուրջ զարգացումներ է գրանցել և իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ մասնակից է եղել մի շարք տեսությունների ստեղծմանը։
Ելույթի վերջում Հոքինգը ուսանողներին կոչ է արել բարձրացնել գլուխները և նայել աստղերին, այլ ոչ թե նստել և ուսումնասիրել սեփական ոտքերը։