Բաժիններ՝

Նիհարեք 13 կիլոգրամով ընդամենը 15 օրվա ընթացքում

Նիհարելն այնքան էլ դժվար չէ, եթե պատրաստ եք և վճռական՝ փոխել սնվելու սովորությունները։ Takprosto.cc կայքը գրում է, որ որքան առողջ եք սնվում, այնքան առողջ են մարմինն ու հոգեկան վիճակը։ Հոգեբանները պնդում են, որ նույնիսկ մի փոքր նիհարած մարդն իրեն ավելի ինքնավստահ է զգում, քան նա, ով տխրությամբ նայում է կուտակած ճարպերին և միայն երազում է նիհարելու մասին՝ դրա համար ոչինչ չանելով։ Դիետան, որը ներկայացվում է ձեր ուշադրությանը, շատ օգտակար է։ Այն հիմնված է ածխաջրերից գրեթե ամբողջությամբ հրաժարվելու գաղափարի վրա, բայց միևնույն ժամանակ՝ բալանսավորված է։ Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կարող եք ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ձվի դիետա

Երկուշաբթի

• Նախաճաշ. 1 նարինջ (կարելի է այն փոխարինել գրեյպֆրուտով, դեղձով, անանասով և այլ մրգերով, չի կարելի օգտագործել բանան), 2 թխվածք (պատրաստված ամբողջական ցորենի ալյուրից), թեյ կամ սուրճ՝ առանց շաքարի։
• Ճաշ. 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր։
• Ընթրիք. 2 խաշած ջուր, 2 լոլիկ, 500 գրամ բանջարեղենային աղցան, 2 թխվածք։

Անհրաժեշտ է ճաշացանկից բացառել աղը։ Այն պետք է փոխարինել բույսերով և համեմունքներով։

Երեքշաբթի

• Նախաճաշ. օգտագործում ենք նույն մթերքը, ինչ երկուշաբթի օրը նախաճաշին։
• Ճաշ. մեկ նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, 2 թխվածք։
• Ընթրիք. 120 գրամ միս (գերադասելի է՝ տավարի), 1 լոլիկ, 1 թխվածք։

Չորեքշաբթի

• Նախաճաշ. օգտագործում ենք նույն մթերքը, ինչ երկուշաբթի օրը նախաճաշին։
• Ճաշ. մեկ նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, բանջարեղենային աղցան։
• Ընթրիք. 120 գրամ միս, 1 թխվածք, թեյ կամ սուրճ։

Հինգշաբթի

• Նախաճաշ. օգտագործում ենք նույն մթերքը, ինչ երկուշաբթի օրը նախաճաշին։
• Ճաշ. 120 գրամ ոչ յուղոտ պանիր կամ կաթնաշոռ, 1 լոլիկ և 1 թխվածք։
• Ընթրիք. 120 գրամ միս, 2 լոլիկ, 1 խնձոր, 1 թխվածք։

Ուրբաթ

• Նախաճաշ. օգտագործում ենք նույն մթերքը, ինչ երկուշաբթի օրը նախաճաշին։
• Ճաշ. 200 գրամ ձուկ, 1 լոլիկ և 1 թխվածք։
• Ընթրիք. 500 գրամ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն, 1 եփած ձու, 1 լոլիկ։

Հանգստյան օրերին կարող եք սնվել սովորականի նման։ Գլխավորը՝ շատ չուտել, չօգտագործել ալկոհոլ, խուսափել կոնսերվանտներից, աղի օգտագործումից։
Երբ հասնում եք ցանկալի քաշին, անհրաժեշտ է շաբաթվա ընթացքում մեկ անգամ սնվել նշված ձևով։

• Նախաճաշ. 2 բաժակ ջուր կիտրոնի հյութով։
• Ճաշ. 1 խաշած ձու, 1 թխվածք, 1 լոլիկ և 1 խնձոր։
• Ընթրիք. 1 խաշած ձու, 1 լոլիկ, 1 թխվածք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս