Հայաստանում էլեկտրական սարքերի արտադրությունն աճել է
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել են 4 մլրդ 679,5 մլն դրամի էլեկտրական սարքեր: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 33.5 տոկոսով:
2016 թվականի առաջին ինն ամսում Հայաստանում աճել են նաև համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունները՝ կազմելով 4 մլրդ 143.9 մլն դրամ: 2015 թվականի համանուն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 15.4 տոկոսով:
Միևնույն ժամանակ 4.4 տոկոսով նվազել են ուրիշ խմբավորումներում չներառված մեքենաների և սարքավորանքի արտադրությունները՝ կազմելով 2 մլրդ 637.5 տոկոս: