«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` փոփոխություն է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։ Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասաց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:
«Արարատ Տրանս» ընկերության՝ 10 տոննա բանանով բարձված բեռնատարն արդեն Հայաստանի ճանապարհին է։
«Մենք պատրաստվում ենք նշանակել Կատաղի Մաթիսին մեր պաշտպանության հաջորդ նախարար»: Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել է ռազմածովային ուժերի գեներալ Ջեյմս Մաթիսին:
Ոստիկանության Կոտայքի և Նաիրիի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Եփրեմ Ս.-ն:
Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ 12 շենքի բնակիչ, 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։
Ձևակերպելով ներդրումը որպես «օտարերկրյա», ստանում են հարկային որոշակի արտոնություններ: Բայց սա էլ ամենը չէ: Որևէ բիզնեսում օֆշորներից բերված ուռճացված ներդրում ցույց տալու պարագայում այդ անհայտ «ներդրողները» հետագայում խուսափում են հարկերի մի զգալի մասից: Ստացված հասույթներից մի որոշակի մասը նրանք իբր ուղղում են այդ «ներդրումը» մարելուն եւ այդպիսով թերվճարումներ անում պետբյուջե: Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 մլն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից՝ Լյուքսեմբուրգ։
Թուրքիայի Էրզիջանի նահանգային ոստիկանության կողմից ձերբակալվել է Իլիչի քաղաքապետ Մուհիլս Դողանը, ում լիազորությունները նախապես դադարեցվել էին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի 90 RQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ջ. 1982 թ. ծնված) ավտոմեքենան: Ավտոմեքենայի գազի բալոնից առկա է եղել գազի արտահոսք: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ ավտոմեքնայի գազի բալոնի պարունակության պարպումը:
Ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը: Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է:
Մամուլում շրջանառվում է, որ այս ձերբակալությունը կարող է կապված լինել Սամվել Ալեքսանյանի երկու նախկին աշխատակիցների՝ Մոսկվայի բնակարանում կատարված սպանության հետ։
Սակայն, ինչպես երևում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը` վերադառնալու է, թե ոչ, որպեսզի միասին ճանապարհ գնան: Սակայն ԲՀԿ-ում լսել անգամ չեն ուզում այդ մասին:
Օպտիմալացումների «թրի տակով» անցնելու է նաև փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, կրճատվում են բազմաթիվ մարզային կառույցներ, մի շարք վարչություններ են կրճատվում կամ միաձուլվում: Վարչապետը հարցը խիստ է դրել և նախարարներին ասել, որ իրեն թափուր հաստիքների ցանկը չբերեն: Այնպես որ, միջին չինովնիկները հուսահատ են, չգիտեն, թե ինչով են զբաղվելու։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում առկա է բուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Երկուսն էլ ունեն թե հանրային, թե նյութական աջակցության կարիք: Խնդիրը Ծառուկյանի համաձայնության մեջ է: Թե Տեր-Պետրոսյանը, և թե Րաֆֆի Հովհաննիսյանը հասկանում են, որ եթե Ծառուկյանի կողմից հաճախ կրկնվող «կարկառուն գործիչ» արտահայտությունը վերաբերում է իրենցից որևէ մեկին, ուրեմն գրեթե անհավանական է, որ ընդհանրապես համագործակցության հույս ունենալ։
Ասում են՝ Ծառուկյանն այս անգամ որոշել է թույլ չտալ, որ իր ու նախագահի «արանքը» որևէ մեկը մտնի, ինչպես անցած անգամ, երբ այդ «արանքում» էին հայտնվել Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը, Հովիկ Արգամիչը և անգամ իր կուսակցության «մուտիլովշչիկները», որոնք ամեն օր նրա ականջին կաթացնում էին՝ եթե այս Սահմանադրությանը կողմ լինենք, «դա կլինի ԲՀԿ-ի վերջը», իսկ Ծառուկյանի հեռանալու հենց հաջորդ օրն իրենք երկու ձեռքով կողմ քվեարկեցին դրան։
Ու չնայած Կարապետի կյանքը վտանգվել է այն պատճառով, որ նրան ոչ տեղին ու ոչ ժամանակին հանձնարարություն է տրվել, հարազատները չեն պատրաստվում բողոքել: Արտաշես Միքայելյանը համոզված է, որ դրա կարիքը չկա, որովհետև առանց այդ էլ մեղավորներն անպայման կպատժվեն։
Վարչությունը սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, որը մեկնել է ԱՄՆ՝ քեռու մահվան արարողությանը մասնակցելու։ Քեռին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանի մորեղբայրն է:
Մոդելը ստացել է Nikola One անվանումը: Այն ամբողջովին էլեկտրական բեռնատար է, որն աշխատում է լիթիումաիոնային մարտկոցներով: Շարժման ընթացքում դրանք լիցքավորվում են ջրածնային վառելիքային տարրերից:
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար:
Վաճառված տան ընդհանուր մակերեսը 300 քառակուսի մետրից փոքր-ինչ ավելի է, հողամասի չափը՝ 0,1 հեկտար: 1930-ական թվականներին կառուցված առանձնատունն ունի չորս ննջասենյակ, հյուրասենյակ՝ բարով եւ լողավազան: Մենատան պատուհաններից բացվում է օվկիանոսի համայնապատկերը:
Ներկայացնում ենք տաք և սառը լոգանքների ազդեցությունները։ Թե որն է անհրաժեշտ ձեզ, ընտրեք ինքներդ։
Յուրաքանչյուր կնոջ սարսափ-երազը մանր կնճիռներն են, որոնք կարող են մեծացնել կնոջ տարիքը: Կնոջ մաշկը փափուկ է և զգայուն, բացի այդ, մաշկը համարվում է մարդու հայելին: Սակայն տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, ու կնճիռներ են առաջանում:
Կրթական համակարգի առումով Ֆինլանդիան նորարար երկիր է, և այս ոլորտում առկա նորարարություններն արդյունքներ են տալիս։
Ջուրը եռացրեք, մի փոքր սառեցրեք և լցրեք երեք լիտրանոց շշի մեջ: Ջրին ավելացրեք մեղրն ու քրքումը: Կիտրոնը լվացեք և անցկացրեք քերիչով՝ կեղևի հետ միասին: Կիտրոնի խյուսն ավելացրեք շշի զանգվածին, կափարիչը ծածկեք և թողեք մնա 24 ժամ:
«Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է»:
«Շնորհավորում եմ, Մագնուս: Նրա անպատրաստ լինելը զայրացրեց շախմատի աստվածուհի Կաիսային, բայց ոչ այնքան, որ նրա ընտրեր Կարյակինին իր տխուր խաղով»,- գրել է Գարի Կասպարովը: