![](/banners/BeFunky-design.jpg)
Լֆիկի Բոգոն այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/10517462_702903729758370_5897777386127942474_n1.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռք Ռուբեն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի հայտնի է Լֆիկի Բոգո մականունով։ Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է վերջինս ձերբակալվել, դեռ հայտնի չէ։
Մամուլում շրջանառվում է, որ այս ձերբակալությունը կարող է կապված լինել Սամվել Ալեքսանյանի երկու նախկին աշխատակիցների՝ Մոսկվայի բնակարանում կատարված սպանության հետ։ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բոգոն մի քանի աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տարիներ շարունակ իմացել է այս մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Ռուբեն Սիմոնյանը մի քանի այլ հայկական ու ռուսական անձնագրերով անարգել ճամփորդել է Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա մեծ սեփական ռեստորան և այլ վաճառատներ ունի Նորագյուղում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։