Կիտրոնի և քրքումի թարմացնող հյութը կմաքրի օրգանիզմը
Քրքումի օգտակար հատկանիշների մասին հայտնի է ամբողջ աշխարհով մեկ: Քրքումն ունի ախտահանիչ, հակաօքսիդանտ և հականեխիչ հատկանիշներ: Ավելացնելով քրքումը ձեր սննդակարգում՝ կբարձրացնեք իմունային համակարգը, կլավացնեք արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, հաճախ ավելացնում են քրքումն իրենց սննդակարգում: Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմս, որը ոչ միայն համեղ է, ալև չափազանց օգտակար: Այս միջոցի շնորհիվ հեշտությամբ կազատվեք ավելորդ կիլոգրամներից և կմաքրեք օրգանիզմը տոքսիններից:
Բաղադրություն
- 3 լ ջուր
- 2-3 կիտրոն
- 150 մլ մեղր
- 2 ճ/գ քրքում
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք, մի փոքր սառեցրեք և լցրեք երեք լիտրանոց շշի մեջ: Ջրին ավելացրեք մեղրն ու քրքումը: Կիտրոնը լվացեք և անցկացրեք քերիչով՝ կեղևի հետ միասին: Կիտրոնի խյուսն ավելացրեք շշի զանգվածին, կափարիչը ծածկեք և թողեք մնա 24 ժամ:
Հյութը խմելուց առաջ անպայման քամեք: Հյութը պետք է խմել օրական 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ, 120 գ չափաբաժնով: Բուժման կուրսը 3 շաբաթ է:
Քրքումի օգտակար հատկությունների մասին կարող եք կարդալ այստեղ: Այս ամենն ընթերցելուց հետո քրքումը կդառնա ձեր առօրյայի անբաժանելի մաս:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը