Դանակահարություն Խաչփառում: Տուժողը փորձում էր թաքցնել իրողությունը:
Երեկ երեկոյան Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին չկարողացավ հաղթել՝ գնդակ ընդունելով սեփական դարպասը վերջին րոպեներին:
Կրեմլը, անդրադառնալով «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս խորտակված արդեն երկրորդ »Սու-33» կործանիչին, դա բացատրել է «շատ բարդ աշխատանքով»։
Ուեսթը տառապում է մի շարք հոգեկան խանգարումներից եւ բնականոն կյանքով ապրելու համար պետք է կանոնավոր կերպով դեղամիջոցներ ընդունի: Նա բժիշկների կողմից հանձնարարված դոզավորումից շեղվել է, երբ հոկտեմբերին Փարիզում կողոպտեցին նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Դա էլ հանգեցրել է նյարդային խանգարման, որը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Բաշար Ասադի ռազմաօդային ուժերի և ռուսական ավիացիայի ռմբակոծությունների հետևանքով Իդլիբ և Հալեպ նահանգներում սպանվել է 68 մարդ, ևս 78-ը վիրավորվել է։
Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մոնիթորինգի արդյունքները վկայում են այն մասին, որ Արցախում նկատվում է նշված հիվանդությունների արձանագրման սեզոնային աճ:
Սիրիայի զինված ընդդիմությունը ընդունել է Շաար և Կարմ-էլ-Ջեբել շրջանների կորուստը Հալեպ քաղաքում։ Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է իսլամիստների «Ջաբհաթ աշ-Շամիյա» կոալիցիայի ներկայացուցիչը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Ռուս զինծառայող-բժիշկ է սպանվել Սիրիայի Հալեպ քաղաքում զինյալների կողմից հոսպիտալի գնդակոծման ժամանակ, ևս 2 բուժաշխատող վիրավորվել է։
Այն բանից հետո, ինչ ադրբեջանական բանկերը սահմանափակեցին դոլարի վաճառքը, Ադրբեջանում կտրուկ ավելացավ ռուսական տարադրամի պահանջարկը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։
Մասնագետները հայտնում են, որ «Թուրքիայում առաջին նմանօրինակ կենտրոնում հանում են կախարդանքը, քշում են չարքերին»: Մարդու մեջից չարքերին հեռացնելու համար պահանջում են 400 թուրքական լիրա (շուրջ 113 ԱՄՆ դոլար), իսկ կախարդանքը վերացնելու համար` 200 թուրքական լիրա (շուրջ 56 ԱՄՆ դոլար):
Ջոն Քերին ժամանել է Գերմանիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպումները, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում վիճակը, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C:
Իմանալով, թե ինչ ասել է` «Գիտություն», փաստորեն` բոլորը չէ, որ ճշգրիտ գիտեն, թե ինչ ասել է…
Ռուսաստանի հետ Թուրքիայի իշխանությունների շփումները չեն հակասում Թուրքիայի դերին, որը Հյուսիսատլանտյան դաշինքի առանցքային դաշնակիցներից է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է RIA Novosti-ն։
Դեկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղու թիվ 132 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1964 թ. ծնված Արմեն Մխիթարյանին:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախկին նյարդավիրաբույժ Բեն Կարսոնին նշանակել է ԱՄՆ բնակարանային շինության և քաղաքային զարգացման նախարար, հայտնում է The Washington Post-ը։
Ուզբեկստանի նոր նախագահ է ընտրվել երկրի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոևը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։
ՀՀ տնտեսական զարգացման և նեդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է GIZ-ի ներկայացուցիչների հետ
Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: «Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
Իտալիայի նախարարներից մեկը կարող է ժամանակավորապես գլխավորել Իտալիայի կառավարությունը երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականից հետո։
ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ կկատարվի դատարանի որոշմամբ։ Ձայների հաշվարկը պետք է սկսվի դեկտեմբերի 5-ին և ավարտվի դեկտեմբերի 13-ին, հայտնում է AP-ն։
Հյուսիսատլանտյան դաշինքը «միտված է կառուցողական հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ և հաշվարկում է շարունակել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը»՝ ուսումնասիրելով հաջորդ հանդիպման անցկացման հնարավորությունները, մասնավորապես «քննարկելու ռազմական ռիսկերի նվազեցումը»։
Սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։
Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:
Դեկտեմբերի 6-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: Դեկտեմբերի 7-10-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Ռուսական «Սու-33» կործանիչը խորտակվել է Միջերկրական ծովում «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա վայրէջք կատարելիս, գրում է The Aviationist-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Պոլսո հայոց պատրիարքարանից կտավի անհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: