
«Կոնտեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ խաղի նախօրեին իր կարծիքն է հայտնել լոնդոնյան ակումբի մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին:
«Հիմա Կոնտեն հանդիսանում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Մենք առաջին անգամ պետք է հանդիպենք որպես մարզիչներ: Սակայն ես խաղացել եմ նրա դեմ, երբ ֆուտբոլիստ էի: Որպես ֆուտբոլիստ նա ինձ դուր էր գալիս: Ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրա դեմ որպես մարզիչ: Նա փառահեղ աշխատանք է կատարել և Թուրինում, և Իտալիայի հավաքականում:
Հնարավոր է, նր սկսեց մրցաշրջանը ոչ այնքան լավ արդյունքներով, բայց նրանք հաղթել են վերջին 7 խաղերը և բաց են թողել ընդամենը 1 գնդակ: Դա շատ բան է ասում այն մասին, թե ինչքան լավն է «Չելսին»: Նրանք հանդիսացել են ԱՊԼ-ում հաղթողի հավակնորդներ հենց սկզբից: Հիմա, հնարավոր է, նույնիսկ ավելի շատ, քան առաջ: Այդ խաղը լավ թեստ կլինի մեզ համար»,- Գվարդիոլային է մեջբերում Daily Express-ը:
«Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» խաղը տեղի կունենա այսօր՝ «Էթիհադ – Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ժամը 16:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը