Դուբայում ստեղծվել է ծաղիկների աշխարհում ամենաընդգրկուն ինստալացիան, որը պաշտոնապես գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հայտնել է Էմիրություն քաղաքի Dubai Media Office մամուլի կենտրոնը:
Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը հարցին այս անգամ պատասխանել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպերը: Ըստ Գասպերի՝ աշխարհում լավագույնը միանշանակ Մեսսին է:
Քչերն են մտածել սրա մասին, սակայն սոցիալական ցանցում գլխավոր նկարի ընտրությունը կարող է շատ բան պատմել մեր մասին։
Գագիկ Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Մարդկանց մեծ մասն այսօր սխալ ապրելակերպ է վարում։ Մեծացել է աշխատանքների թիվը, որոնք կատարվում են համակարգչի առջև նստած վիճակում։ Որքան ակտիվ է զարգացումը, այնքան քիչ ենք մենք շարժվում, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների։
Ինձ համար բիզնեսը մարզասարք է, որն օգնում է ճանաչել ինքս ինձ: Օրինակ, ես սովորում եմ ընդունել որոշումներ՝ հիմք ընդունելով ինտուիցիաս, այսինքն՝ զգացողության մակարդակում: Նմանատիպ պրակտիկային բնորոշ իրավիճակներից է՝ նոր աշխատակցի մուտքը հին թիմ: Դու գրեթե երբեք չես ունենա անհրաժեշտ ինֆորմացիան՝ այդ պահին ճիշտ ընտրություն կատարելու համար:
Դիմակը քսեք մազարմատներին։ Պետք չէ այն քսել մազերի ողջ երկարությամբ, քանի որ կարմիր պղպեղը կարող է չորացնել մազերը։ Սրբիչը փաթաթեք մազերին։ 20-60 րոպե անց տաք ջրով լվացեք գլուխը։ 10-12 շաբաթվա ընթացքում կրկնեք կուրսը 4-7 օր անց։
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարևոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։
Մեծ քանակությամբ ընկույզների գործածումը զգալիորեն նվազեցնում է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը. քաղցկեղինը՝ 15 տոկոսով, սրտի հիվանդությանը՝ 30 տոկոսով և մահվան ընդհանուր վտանգինը՝ 22 տոկոսով:
Առաջին տարին չէ, որ Apple ընկերությունը նախատեսում է ինքնակառավարվող մեքենաների թողարկումը: Ընկերության այս նախագիծն ուներ ոչ պաշտոնական անվանում՝ «Titan»: Վերջին օրերին կրկին ակտիվացել են «Titan»-ի մասին խոսակցությունները: Ըստ մասնագետների՝ Apple-ը նախատեսում է ոչ միայն թողարկել առանց վարորդի կառավարվող մեքենա, այլև հեղափոխություն կատարել ավտոմոբիլային ինդուստրիայում:
Գլխացավերը բավական տարածված երևույթ են, որոնք առաջանում են տարբեր պատճառներով։ Ուժեղ ցավ, որը հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, գլխապտույտով, լույսի, ձայնի, հպումների և հոտերի նկատմամբ զգայունությամբ…
IBM Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Վիրջինիա (Ջիննի) Ռոմետին միացել է այն 16 առաջատար գործարարների թիմին, որոնք խորհուրդներ կտան ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է մանկության տարիներին ֆուտբոլի նկատմամբ իր կրքոտ սիրո մասին:
Հնագետները կարողացել են պարզել Երուսաղեմում Փրկչի գերեզմանի ծագումը, հայտնում է The Mirror-ը։
Կինը ոստիկանության կայքի հրապարակումից ճանաչել է իրեն կողոպտողին:
«Քննարկել ենք նաև տարաբնույթ հարցեր՝ կապված ստեղծված տնտեսական իրավիճակի հետ, ներկայիս զարգացումների հետ: Չեմ ուզում շտապողականություն դրսևորել: Իմ կարծիքով` Գագիկ Ծառուկյանը այն անհատականությունն է, ով միշտ եղել է հասարակության և ժողովրդի հետ ու տեսնելով հասարակական, քաղաքական պահանջվածությունը, նրա որոշումը պետք է դրական լինի»,- ասաց Վ. Էնֆիաջյանը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ Խամեսը կայուն տեղ չունի «Ռեալ Մադրիդի» հիմնական կազմում, հաղորդում է El Mundo Deportivo-ն: «Կարմիր սատանաները» Խամեսին գնելու գործարքի մեջ պատրաստ են ընդգրկել հարձակվող Անտոնի Մարսիալին: Անգլիական ակումբը պատրաստ է նաև վաճառել Մարսիալին՝ Ռոդրիգեսի գնման համար բավարար միջոցներ հավաքելու նպատակով:
2016թ.-ի նոյեմբերի 23-ին կինը դիմում է ներկայացրել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն առ այն, որ բողոք չունի ամուսնու նկատմամբ, սակայն քննիչը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշուները, ամուսնու նկատմամբ չի դադարեցրել քրեական հետապնդումը։
Գողություններ Պտղնիի ամառանոցներից: Բացահայտումը չուշացավ:
«Մեր տնտեսություններից մթերված կաթի դիմաց «Աշտարակ կաթը» գումար չունի, որ կարողանա վճարել կուտակված պարտքը, դրա համար ճամբարակցիները որոշեցին Ճամբարակի պանրագործարանից վերցնել արտադրված 60 տոննա պանիրը՝ իրենց պարտքերի դիմաց: Բայց այստեղ էլ ուրիշ խնդիր ունենք: «Ռոքֆորն» այնպիսի տեսակի պանիր է, որը հնարավոր չէ բարձր գներով վաճառել տեղական շուկայում»:
«Ջենովայի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն հայտարարել է, որ իր հայրը՝ Դիեգո Սիմեոնեն, ով գլխավորում է «Ատլետիկոն», ապագայում վերադառնալու է «Ինտեր»՝ որպես գլխավոր մարզիչ:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում որոշակի խմորումներ են ընթանում։ Իշխանության դաշտում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան ընդդիմության պարագայում։ Գրեթե ամեն օր նոր տեղեկություններ են հրապարակվում նոր դաշինքների շուրջ բանակցությունների մեկնարկի, տապալումների մասին։ Ընդդիմադիրներն իրենք գրեթե համակարծիք են մի հարցում՝ առանց միավորման լուրջ հաջողության չեն կարող հասնել, և, ինչպես նախկինում՝ ընդդիմության ձայները կփոշիանան։
Գաստրիտի նշանների առաջացումը մեծապես արտացոլվում է օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Նկատվում է քաշի նվազում, մաշկը դառնում է սփրթնած։ Կարող են նկատվել նաև մազաթափություն, եղունգների թուլություն, լնդերի արյունահոսություն։ Խնդրից ազատվելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դիմել մասնագետի օգնությանը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության առաջատարի դերը կարող է ստանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Այս մասին ՀՀ վարչապետն ասել է լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրել ԶԼՄ-ների ղեկավարներին: Այս պահին նա պատասխանում է նրանց հարցերին:
Մոդին հավաքել է ձայների 18 տոկոսը եւ առաջ անցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից, ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփից եւ WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանժից, որոնց 2016 թվականի առավել ազդեցիկ դեմքեր են համարել հարցվածների 7-ական տոկոսը:
2016թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:17-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գ.Գրիգորյանին։ Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետևանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել:
ՀՀ ՊՆ խոսնախ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական լրատվամիջոցներում Վահան Մարտիրոսյանի թեթև ձեռքով հայտնի դարձած ՆԱԽԿԻՆ սպան իր ծառայության ընթացքում երկու անգամ դատապարտվել է, բանակից հեռացվել է 2014 թ. և մեկ տարուց ավելի է ինչ ՀՀ ում չէ»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում մանչեսթերյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և Շեյմուս Կոուլմանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Իբրահիմովիչին որոկազրկում է սպասվում:
Ռուսաստանի իշխանությունները պնդելու են, որ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտասահմանյան ինտերնետ-խանութներից անմաքս ներկրման համար նվազեցվի առաքումների արժեքի շեմը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իլյա Տրունինը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: