Գագիկ Ծառուկյանի մեսիջը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մեսիջ է ուղարկել «Համախմբմանն» ու Օսկանյանի թիմին, թե՝ տղերք, ես ձեզ շատ հարգում-ընդունում եմ, միասին ճամփա ենք անցել, բայց, խոշոր հաշվով, եթե ես վերադառնամ, մեր ապագա «համագործակցությունը» դժվար թե ստացվի, որովհետև «նախագահի հետ ձեր հարաբերություններն էն չեն»:

Ասում են՝ Ծառուկյանն այս անգամ որոշել է թույլ չտալ, որ իր ու նախագահի «արանքը» որևէ մեկը մտնի, ինչպես անցած անգամ, երբ այդ «արանքում» էին հայտնվել Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը, Հովիկ Արգամիչը և անգամ իր կուսակցության «մուտիլովշչիկները», որոնք ամեն օր նրա ականջին կաթացնում էին՝ եթե այս Սահմանադրությանը կողմ լինենք, «դա կլինի ԲՀԿ-ի վերջը», իսկ Ծառուկյանի հեռանալու հենց հաջորդ օրն իրենք երկու ձեռքով կողմ քվեարկեցին դրան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031