«Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» ավտոմեքենան
Դեկտեմբերի 2-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում այվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.35-ին, մարվել՝ 23.42-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Zafira» մակնիշի 90 RQ 001 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ջ. 1982 թ. ծնված) ավտոմեքենան: Ավտոմեքենայի գազի բալոնից առկա է եղել գազի արտահոսք: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն՝ մինչ ավտոմեքնայի գազի բալոնի պարունակության պարպումը: