Բաժիններ՝

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է. Ջերմուկում ձնաբուք է, Լարսը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Դժվարանացանելի է Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ապարան-Արագած ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Ոսկեպարի ոլորաններում, Երևան-Սևան 24-ից 39-րդ կմ-ին և Հրազդան-Ծաղկաձոր, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է ձնաբուք:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031