Հրաշալի քսուք, որը կերիտասարդացնի մաշկն ու կմաքրի կնճիռները
Յուրաքանչյուր կնոջ սարսափ-երազը մանր կնճիռներն են, որոնք կարող են մեծացնել կնոջ տարիքը: Կնոջ մաշկը փափուկ է և զգայուն, բացի այդ, մաշկը համարվում է մարդու հայելին: Սակայն տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, ու կնճիռներ են առաջանում:
Կանայք տարատեսակ թանկարժեք միջոցներ են օգտագործում՝ մաշկային այս տհաճ երևույթից ազատվելու համար, սակայն դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունք են տալիս:
Healthyfoodhouse կայքն առաջարկում է հրաշալի քսուք, որը կարելի է օգտագործել անգամ ամենախորը կնճիռներից ազատվելու համար:
Այս քսուքի բոլոր բաղադրիչները հիպոալերգիկ են, այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս փորձարկել քսուքը՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար:
Բաղադրություն
- Մի քանի կաթիլ վիտամին E
- Մի քանի կաթիլ ուրցի եթերային յուղ
- 1 գդալ կոկոսի յուղ
Տարայի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները, և քսուքը պատրաստ է: Պարզապես քսուքը տեղափոխեք ավելի հարմար տարայի մեջ և դրեք սառնարանը:
Քսուքը զգուշորեն քսեք աչքերի շուրջ՝ մերսելով տարածքը: Քսուքը քսեք քնելուց 2 ժամ առաջ:
Այս կախարդական քսուքը կթարմացնի մաշկը, կմաքրի դիմահարդարումը և, բացի այդ, կվերացնի կնճիռները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը