«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:
Սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպության ժողով գումարելու մասին
50-ից ավելի գողությունների բացահայտման հետքերով:
Ամանորի հանգիստը Հայաստանից դուրս կազմակերպելու պատրվակով քաղաքացիներից գումարներ է կորզել:
Կմշակվի էլեկտրամոբիլների անվճար կայանման մասին որոշման նախագիծ
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների անհատական գործնական ուսուցումը «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում:
Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների տարածումը չի կարող նպաստել, որպեսզի ադրբեջանական կողմը վերջ տա սադրանքներին և կյանքի կոչի խաղաղ կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները:
Մեկ օրով վարձակալը տունը թալանել է:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հերթական անատամ հայտարարությունն էր, որը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել տարածաշրջանում իրավիճակը լարելու իր քաղաքականությունը»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ ալ Նահայյանը հորդորել է երկրի բոլոր մզկիթներում աղոթել անձրեւի համար: Այս մասին հայտնել են Էմիրության ԶԼՄ-ները:
Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կանխարգելել վարիկոզի առաջացումը, հատկապես, եթե առկա է գենետիկ նախատրամադրվածություն։ Հիվանդությունը ժամանակին չախտորոշելու և բուժում չսկսելու դեպքում այն կարող է շատ լուրջ խնդիր դառնալ։ Կարող եք փորձել այս միջոցը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:
48 թիմերը բաժանվելու են 16 խմբերի, յուրաքանչյուրում՝ 3 թիմ: Խմբերից 2-ական թիմ դուրս կգան փլեյ-օֆ: Աշխարհի առաջնությունում Եվրոպան կներկայացնեն 16 թիմ:
Նա վարժվել է օդանավակայանի հարմարություններին: Սպասասրահներում մշտապես աշխատում են օդափոխիչները, գործում են ֆուդ-կորտ եւ սուպերմարկետներ, կարելի է օգտվել ցնցուղից եւ անվճար Wi-Fi-ից: Նա պլանավորում է վաճառել բնակարանը, բայց առայժմ չի պատրաստվում հեռանալ օդանավակայանից:
Արթուրի խոսքով՝ նա անազատության մեջ է 2014թ. հոկտեմբերից. դատապարտվել է անչափահաս տարիքում, գողության համար։ «Շուտով կլրանա 20 տարիս, ես դեռ գաղութում եմ, եկել է ժամանակս, ինձ չեն ուզում ազատել»,- ասաց նա՝ նշելով, որ 2018թ. հոկտեմբերին լրանում է պատժի կրման ժամկետը, սակայն 3 ամիս անց կրկին պատրաստվում է դիմում ներկայացնել։
«Մեր կարևոր գործառույթներից է բանակում մարդու իրավունքների պաշտպաքնության ապահովումը, և այդ հարցում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ աշխատանքը տալիս է իր արդյունքը»,- նշեց նախարարը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր աջակցել են նախարարությանը բանակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները վեր հանելու և դրանց լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 10-ին, կազմել է 484.71 դրամ:
Yahoo ինտերնետ-ընկերությունը 4,83 մլրդ դոլարով ձեռք բերելու Verizon Communications հեռահաղորդակցական ընկերության որոշման մասին հայտնի է դարձել 2016 թվականի ամռանը: Գործարքը վերաբերում է Yahoo-ի ինտերնետ-բիզնեսին և ընկերության անշարժ գույքի մի մասին:
Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաշվառել է…
Նվազագույնը 21 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում կրկնակի պայթյունների հետևանքով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է BBC-ն։
Երբ մենք արդեն շատ ծեր կլինենք, մեր թոռնիկները, թերթելով ֆուտբոլային արխիվները, կհարցնեն մեզ, թե արդյո՞ք մեր ժամանակներում չի եղել այլ ֆուտբոլիստ, բացի Մեսսիից և Ռոնալդուից: Մենք էլ արդեն խամրող հիշողությունով կասենք, որ ամբողջ մոլորակում չի եղել ավելի արժանի մեկը:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Շվեյցարիայի իշխանությունների որոշումը՝ մուսուլման աշակերտուհիներին պարտադրել լողալ տղաների հետ լողի դասերի ժամանակ, չի խախտում աշակերտուհիների կրոնական իրավունքները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ հետաքննության ներկայացրած զեկույցը, որտեղ խոսվել է ռուս ցանցահանների կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու դեպքերի մասին։
ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգը կարող է իր սեփական պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան «ամերիկյան ժողովրդավարական համակարգին միջամտության»։
Ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերն ավելի քան 10 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են արձակելու 2017թ.։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 10-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Հայաստանը նախատեսում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այդ մասին ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 12-ի նիստի օրակարգում:
Կյանքի 82-րդ տարում մահացել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը (Roman Herzog), հայտնում է գերմանական DPA գործակալությունը։
Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ ունեցող համազեկուցողներ Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննաքը եւ Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ից 14-ը կլինեն Ադրբեջանում: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ մեկ «Էստոնիա» ռոյալ եւ ինը «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին: