«Հաջորդ շաբաթ մենք կտեսնենք նոր զարգացումներ». Սերգեյ Մինասյան

Մոտակա շաբաթներում Հայաստանում արդեն իսկ կձևավորվի քաղաքական զարգացումների վերջնական պատկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ամանորյա ընդմիջումից հետո հաջորդ շաբաթ մենք կտեսնենք նոր զարգացումներ, հայտարարություններ, քաղաքական ուժերը, երեւի թե, կմտնեն այդ քաղաքական պայքարի վերջնական փուլ: Այս պահին ֆորմալ քաղաքական ընդդիմադիր ուժերից չեմ տեսնում ինչ-որ մի ձեւաչափ, որը կարող է լուրջ մրցակցություն ստեղծել: Ամեն դեպքում այս պահին Հայաստանում առկա քաղաքական համակարգում չեմ տեսնում նման նշաններ: Դա, իհարկե, չի նշանակում, թե իրավիճակը չի փոխվելու: Կարծում եմ, որ ապրիլյան ընտրություններից հետո հնարավոր է լինեն հետընտրական գործընթացներ, սակայն արդյոք դրանք համեմատելի՞ կլինեն 2007-2008 թվականների հետ, դժվարանում են ասել»,-  նշեց քաղաքագետը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին եւ կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին, ժ. 24:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031