
Արթուր Դավթյանը մեկնել է Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ՌԴ դատախազության կազմավորման 295 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։