
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`
Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: 28-29-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-31-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 28-29-ը, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: Հունվարի 30-31-ը սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.50C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.80C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.10Ca