
«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բնականոն հունով. չնչին ուշացումներ կան Մոսկվայից և Դուբայից

«Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է աշխատել բնական հունով: Հանրապետությունում եղանակային անբարենպաստ պայմանները չեն ազդել չվերթների ժամանակին իրականացման վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը՝ հավելելով, որ «Զվարթնոց» օդանավակայանի օպերատիվ ծառայություններն ամբողջ գիշեր աշխատել են եւ շարունակում են աշխատել: «Օդանավակայանն իր բնականոն հունով աշխատում է, չեղյալ հայտարարված թռիչքներ չկան, կա չնչին ուշացմամբ երկու թռիչք, որոնք այնքան էլ կապ չունեն եղանակային պայմանների հետ»,-ասաց Գևորգ Աբրահամյանը:
www.zvartnots.aero կայքէջի տվյալների համաձայն` հունվարի 27-ին ինքնաթիռների ժամանման չնչին ուշացումներ կան Մոսկվայից եւ Դուբայից: