Բաժիններ՝

Արսեն Քարամյանն ընտրվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

2017 թվականի հունվարի 27-ին կայացած «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, հոգաբարձուների խորհրդի միաձայն, որոշմամբ ընտրվել է խորհրդի նախագահ: Իր խոսքում Ա. Քարամյանը շնորհակալություն է հայտնել խորհրդին բարձր վստահության համար և խոստացել անել ամեն հնարավորը՝ ինստիտուտի գիտական և ուսումնական հաջողություններն ավելացնելու և կրթության որակը բարձրացնելու համար:

Հոգաբարձուների խորհրդի աշխատակարգը հաստատելուց հետո, ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը մանրամասն ներկայացրել է 2015-2016 թթ. ուսումնական տարում ինստիտուտի գործունեության հաշվետվությունը, որը խորհրդի կողմից գնահատվել է բավարար:

Նիստում հաստատվել է ինստիտուտի 2016 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականը, 2017թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, ինստիտուտի 2017թ. կառուցվածքն ու հաստիքացուցակը: Նիստի ավարտին հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ինստիտուտի ռեկտորի ընտրության կանոնակարգը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնի համար սահմանված ընթացակարգով հայտարարել է բաց մրցույթ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս