Բաժիններ՝

Փակ է Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ցողամարգ-Բավրա, Շիրակի մարզի Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Զույգաղբյուր, Թավշուտ, Սառնաղբյուր, Կրասար, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածը, Ոսկեպարի և Տիգրանաշենի ոլորանները, Ոսկեպար-Կիրանց, Սարավան-«Զանգեր», Հ-38 ավտոճանապարհի, Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի, ճանապարհները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արագած, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Արմավիրի մարզի Էջմիածին, Բաղրամյան, Արմավիր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի, Արարատի, Լոռու, Շիրակի մարզերում, Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Փակ է Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Շիրակի մարզում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս