Բաժիններ՝

«Մենք չենք պարտվել, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է ընդունել Անգլիական լիգայի գավաթի պատասխան կիսաեզրափակիչ խաղում «Հալ Սիթիից» կրած պարտությունը (1:2, առաջին խաղը՝ 2:0):

«Մենք չենք պարտվել, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Ես միայն 2 գոլ եմ տեսել՝ Պոգբայի գոլը և մրցակցի գոլը, որը գերազանց գոլ էր: Այնպես որ, հաշիվը 1:1 է: Մենք առաջվա նման մնացինք անպարտելի: Կարծում եմ, 18 խաղն առանց պարտության՝ հիասքանչ արդյունք է:

Ես չեմ տեսել «Հալի» առաջին գոլը: Մենք տոնում ենք, մենք եզրափակչում ենք: Չեմ ուզում խոսել 11-մետրանոցի և խաղի մասին: Խաղը մեր գրպանում էր, մենք վերահսկում էինք այն, բայց ինչ-որ բան պատահեց և հաշիվը բացեց «Հալը»»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս