Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Պատմական օր ապրեցինք: Մեր ավանդույթների, սովորույթների, կրոնական օրենքների համաձայն ժողով գումարեցինք և տեղապահ ընտրեցինք: Բոլորը կատարվածն ընդունեցին, ողջունեցին, սակայն դրանից հետո նահանգապետարանից եկած ուղերձը մեր ոգին տակնուվրա արեց:
Եվրոպայում ողջունել են Հոլանդիայի ընտրությունների արդյունքները, որոնցում համոզիչ հաղթանակ է տարել ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի՝ կառավարող Հանուն ազատության եւ դեմոկրատիայի ժողովրդական կուսակցությունը (VVD)՝ առաջ անցնելով Գերտ Վիլդերսի Ազատության կուսակցությունից (PVV), տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում գնացքը, որը ժամանել է Ռայնքլիֆ քաղաքի կայարան, ձնով է ծածկել կառամատույցում կանգնած մարդկանց։
«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված և երեկ գիշերը վիրահատության ենթարկված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վիճակը դեռևս ծանր է:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի գլխավոր դատարանի դիմաց բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ:
Հայտնի դարձան այն 8 ակումբները, որոնք կմասնակցեն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերին: Այսպիսով, Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի քառորդ եզրափակիչ անցան «Բավարիան», «Բարսելոնան», «Լեսթերը», Դորտմունդի «Բորուսիան», «Ռեալը», «Յուվենթուսը», «Ատլետիկոն» և «Մոնակոն»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հոլանդիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ստեղծված են բոլոր նախադրյալները՝ քաղաքական եւ քաղաքացիական կամք, նոր Ընտրական օրենսգիրք եւ նոր Սահմանադրություն: Նախընտրական քարոզչության իրականացման հարցում եւս բոլոր քաղաքական ուժերի համար ստեղծված են հավասար պայմաններ»:
Արթիկցիները դիմավորում են Ծառուկյան դաշինքին. հանդիպմանը կարող եք հետևել «Ա1+»-ի ուղիղ հեռարձակմամբ։
Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավար Նայմադին Քարիմը հայտարարել է քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենի հետ հավասար, ինչպես նաեւ առաջարկել է քրդական դրոշները տեղադրել պետական բոլոր հիմնարկությունների վրա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, երբ դրանք սկսվեն, եւ կողջուներ, մասնավորապես, հայթուրքական սահմանի բացումը
Մարտի 16-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ ընտանիքի կողմից որդեգրված սևամորթ տղան՝ հայկական շոուբիզնեսում հայտնի Հրանտը, գտել է մորը:
«Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողմից համարվում է իրավաբանորեն անհնար»:
Մարտի 16-ին՝ կեսօրից հետո, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը և 19-ի գիշերը մասնավորապես Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով:
«Եթե այս միջամտությունը չլիներ, ապա շուտով կկազմվեր ընտրությունը կազմակերպող հանձնախումբ: Մի քանի ամսվա մեջ պետք է կարողանայինք ընտրություն կազմակերպել: Հիմա ստիպված պետք է այս իրավիճակը հարթել, նոր անցնել հաջորդ փուլին»,-հավելեց Բագրատ Էստուկյանը:
Ինտերպոլի կարմիր ծանուցում է տրվել ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով:
Նյու Յորքում մեկնարկել է «Նոր ռեժիսորներ, նոր կինո2017» միջազգային փառատոնը, որի նպատակն է նյույորքցի հանդիսատեսին ծանոթացնել ամբողջ աշխարհի երիտասարդ կինեմատոգրաֆիստների աշխատանքներին:
Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕում նրանց համագործակցության վրա:
: Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 9ից մինչև 15ը գրանցված երկրաշարժերից 20ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Like 0 Tweet 0 Համօգտագործել 16.03.2017 Հայաստանում մեկ շաբաթում չորս երկրաշարժ է գրանցվել | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն https://armenpress.am/arm/news/882768/hayastanummekshabatumchorserkrasharzhegrancvel.html 2/4 Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից, տեղի ունեցած թույլ սեյսմիկ իրադարձություններից 4ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 9ին, ժամը 14:13ին, M=1.4 Վանաձոր քաղաքից 12 կմ դեպի հյուսիսարևելք, մարտի 10ին, ժամը 11:13ին, M=1.0 Էջմիածին քաղաքից 27 կմ դեպի հարավարևմուտք, մարտի 11ին, ժամը 17:45ին, M=2.0 Քաջարան քաղաքից 6 կմ դեպի հարավարևմուտք, մարտի 12ին, ժամը 02:11ին, M=2.1 Սիսիան քաղաքից 22 կմ դեպի հարավարևմուտք: Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մարտի 10ին 34 բալ (մագնիտուդ 2.8) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Վան քաղաքից 20 կմ դեպի հյուսիսարևելք, որին երկու օր անց հետևել է 3 բալ (մագնիտուդ 2.4) ուժգնությամբ երկրորդ ցնցումը: Մարտի 13ին ԹուրքիաԻրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 6 կմ դեպի հարավարևելք գրանցվել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ: Հաջորդ օրը 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 35 կմ դեպի հյուսիս: Տարածաշրջանից դուրս մարտի 14ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ Նիկոբարյան կղզիների տարածքում: Մարտի 13ին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի նախկին մայրաքաղաք Յանգոնից (Ռանգուն) 70 կմ դեպի հյուսիս: Վերջինիս հետևանքով Յանգոն քաղաքից դեպի հյուսիս ընկած բնակավայրերում՝ զոհվել է 24 մարդ: Կան բազմաթիվ ավերածություններ, Յանգոն քաղաքի կենտրոնական շրջանները ևս կրել են վնասներ:
Քուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երբոր ընտանիքը Մալայզիայի իշխանությունների հայեցողությանն է թողել նրա մարմինը տնօրինելու որոշումը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 16-ին, ժամը 1.50-ին, Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1967 թ. ծնված Ռուզաննա Հ.-ն։
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:
Թուրքիայի դատարանը մերժել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը` ուժի մեջ պահելով կալանքի մասին որոշումը:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է:
2017թ-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բոլորVisa քարտապաններին հնարավորություն է ընձեռում օգտվել «Հատուկ առաջարկից», որի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարումներն ապրանքների և ծառայությունների դիմաց կլինեն ոչ միայն հարմարավետ, այլև թույլ կտան խնայել դրամային միջոցներ՝ արտասահման մեկնելիս:
ՀՀ կառավարությունը Երևանի Ադմիրալ Իսակովի պողոտայում կհատկացնի 1,5 հեկտար տարածք, որտեղ կկառուցվի Չինաստանի դեսպանության նոր շենք: