Բաժիններ՝

Օդերևութաբանները ատլաս են թողարկել ամպերի 12 նոր տեսակներով

Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է 12 նոր տեսակի ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորոը հավաքված են Ամպերի միջազգային ատլասի վերջին հրատարակությունում, որն ամպերի ձեւերի դասակարգման՝ աշխարհում ամենահեղինակավոր տեղեկատուն է, հաղորդում է BBC-­ին:

Ատլասի նոր հրատարակության մեջ, որն առաջինն է 30 տարում, այլոց թվում տեղ են գտել արտասովոր ալիքաձեւ ամպերը, որոնք նման են ծովի ալիքներին, եթե դրանց նայես ջրի տակից: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ­-ի Այովայի նահանգում:

Լրացված ցանկում նաեւ ներառվել են գլորվող ամպերը, որոնք ձեւով հորիզոնի գծի երկայնքով ձգվող խողովակ են հիշեցնում: Գիտնականներն ասում են, որ ատլասի նորացմանն օգնել են այն լուսանկարները, որոնք բազմաթիվ սիրող օդերեւութաբաններ արել են իրենց սմարթֆոններով:

Բացի ամպերից, ատլասում նաեւ ներառված են տեղեկություններ ծիածանների հազվագյուտ տեսակների, ձնե մրրկասյուների եւ կարկուտի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս