Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» Դոնարումայի տրանսֆերի միջոցով ցանկանում է ռեկորդ սահմանել

Գվարդիոլան փնտրում է նոր դարպասապահ, ով կլուծի բոլոր խնդիրները: Եվ այդ պատճառով «Մանչեսթեր Սիթին» առաջին առաջարկությունն արել է «Միլանին»՝ 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային ձեռք բերելու վերաբերյալ, հաղորդում է Sky Sport Italia-ն:

Ամռանը 18-ամյա տղայի համար «քաղաքայինները» պատրաստ են վճարել 120-150 մլն եվրո: Շատ բան կախված կլինի «Միլանի» հետ նոր պայմանագրից, որը Դոնարուման դեռ չի ստորագրել:

Պայմանագրի ստորագրման գործընթացը հետաձգել է Մինո Ռայոլան, ով սպասում է իտալական ակումբն ասիացի ղեկավարներին փոխանցելու գործընթացի ավարտին:

Իտալիայի 2016-17թթ. մրցաշրջանում Դոնարուման ունեցել է 10 չոր հանդիպում: Նրա հաշվին կա 2 խաղ Իտալիայի հավաքականի կազմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031