Բաժիններ՝

«Բարսելոնան» փորձել է վերադարձնել Տիագո Ալկանտարային, բայց մերժում է ստացել «Բավարիայից»

Իսպանացին մնալու է Մյունխենում:

«Բարսելոնան» փորձում է ուժեղանալ կիսապաշտպանությունում: Կատալոնացիները մտադիր էին վերադարձնել Ալկանտարային և բանակցություններ էին սկսել «Բավարիայի» հետ, բայց, ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, գերմանացիները բացասական պատասխան են տվել: Աղբյուրը հաղորդում է, որ մոտ ապագայում մյունխենցիները կերկարաձգեն պայմանագիրը Տիագոյի հետ:

Իսպանացու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2019թ.:

Ալկանտարան «Բարսելոնայից» «Բավարիա» է տեղափոխվել 2013 թվականին, 25 մլն եվրոյի դիմաց: Այժմ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 մլն եվրո:

Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանում Ալկանտարան մասնակցել է 21 հանդիպման, խփել է 3 գնդակ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս