«Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում»։
115 պետություններ են մասնակցում միջուկային զենքի արգելման կոնվենցիայի շուրջ բանակցություններին, որոնք այս շաբաթ սկսվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն: Այս մասին Աղասին տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաբանական բնույթի վերաբերյալ մոտեցումները՝ արձանագրել է, որ այդ դիրքորոշումների իրավական հետևանքը պայմանավորված չէ դրանց՝ սահմանադրական դատարանի որոշման այս կամ այն մասում ամրագրված լինելու փաստով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Մարտի 31-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Իսպանիայի Պետրեր քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 30-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն, որին համապատասխան հայտարարություններով իրենց աջակցությունը հայտնեցին խորհրդում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։
«Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը:
Մարտերն ու բռնությունը, որին ականատես եղանք մեկ տարի առաջ և որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, պատճառ դարձավ ոչնչացումների, տառապանքի և մարդկային կորուստների:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներով` ապրիլին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը` նորմայից ավելի:
Հարցման արդյունքների համաձայն` 3-4 կուսակցություններ եւ դաշինք, որոնք վայելում են ընտրողների ավելի փոքր աջակցությունը, եւս կարող են անցնել ԱԺ: «Դրանք են «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները եւ «Ելք» դաշինքը»,-ասաց նա՝ հավելելով, որ հավանական ընտրողների զգալի մասը` 63.4 տոկոսը կողմնորոշված է, թե ում է ընտրելու:
Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգի մեջ, նորարարություններ եղան: Ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը որակապես տարբերվում էր 1991-1994 թվականների պատերազմից, այն պարզ պատճառով, որ այս անգամ օգտագործվում էր ավելի ժամանակակից զինտեխնիկա, անօդաչու թռչող սարք, հրետանի:
Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 61 տոկոսը հանդես է գալիս այն բանի դեմ, որ երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը մտադիր է նախագահական ընտրություններում աջակցել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցութունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոլեկտիվ առաջարկները:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են՝ շատ պատասխանատու պահ մեզ բոլորիս համար։ Հորդորում եմ, որպեսզի անպայման արտահայտեք Ձեր քաղաքացիական դիրքորոշումը և մասնակցեք կայանալիք ընտրություններին։ Հստակ որոշե՛ք, թե ում եք վստահում Ձեր և Ձեր երեխաների ապագան ։
Վարչապետ Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն:
Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։
«Ներկրումներն իրականացնում են մերձավորների անուններով բացված տարբեր ընկերությունների միջոցով, կամ էլ ստեղծում են ընկերություններ՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող և ֆինանսապես չապահովված անձանց անունով, որպեսզի հետագայում անձը չկարողանա վճարել հարկերը: Սակայն նման դեպքերը բացահայտվում են և պատասխանատվության առաջ են կանգնում այդ ընկերությունները փաստացի ղեկավարած անձինք»:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երեք պատգամավոր հայտարարել են բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի և թիմի նկատմամբ՝ ես փորձել եմ որպես թեկնածու հնարավորինս օգտակար լինել՝ բարձր պահելով այդ դաշինքի անունը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի Պետական դեպարտամենտի գաղտնի եւ գերգաղտնի փաստաթղթերից մշտապես օգտվելու հնարավորություն է ունեցել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թվականին հեռացել է պաշտոնից:
«Գագիկ Ծառուկյանը շատ մեծ գործ է արել Հայաստանում սպորտի զարգացման համար»,- ասվում է Ծառուկյանին ուղղված ուղերձում:
Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը:
Փլուզում Գյումրիում. Ամալյա Ալավերդյանին պատկանող 4 սենյականոց սեփական տան երկու պատն ու խոհանոցն ամբողջությամբ փլուզվել է:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտիներ է հայտարարել:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը կայցելի Թուրքիա:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը որոշել է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն:
նեությունը դադարեցնելու մասին թուրքական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: