![](/banners/BeFunky-design.jpg)
Մարսելի քաղաքապետը «կապահովի» Գարո Փայլանի անվտանգությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Garo-Palyan.jpg)
Արնուվիլի «Քրդական ժողովրդավարական խորհրդի» մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մարսելի պատգամավոր-քաղաքապետ Ֆրանսուա Փյուփոնը՝ մարտի 31-ին տեղի ունենալիք արարողության ժամանակ պաշտոնապես իր հովանավորությունն է հայտնելու Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներ ժողովրդավարական կուսակցության (HDP) պատգամավոր Գարո Փայլանի հանդեպ:
«Այս արարողությունը HDP-ի պատգամավորներին զորակցություն հայտնելու միջոցառում է։ Նրանցից շատերը բանտարկվել են, իսկ նրանք, որոնք բանտարկված չեն, Թուրքիայի ճնշմանը և սպառնալիքներին են ենթակա։ Արարողությունը առիթ է ընծայելու զորակցություն հայտնելու նաև քուրդ ժողովրդին, որը ճնշվել է և տարիներ շարունակ ենթարկվել ջարդերի»,- գրված է հաղորդագրության մեջ: