«Միասին մենք հաղթելու ենք. իմ կողքին կանգնած են մարտական ուղի անցած մեր վետերանները, ազատամարտիկները, երկրապահ կամավորականները…»

Անվտանգությունը և առաջընթացը հայ ժողովրդի արդար պահանջն է ու Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջիկա տեսլականը: Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը:

«Միասին մենք հաղթելու ենք:  Իմ կողքին կանգնած են մարտական ուղի անցած մեր վետերանները,  ազատամարտիկները, երկրապահ կամավորականները, մարդիկ ովքեր իրենց սխրանքով վաստակել են մեր հասարակության առաջին շարքերում կանգնելու իրավունքը»,- նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ հենց նրանք արցախյան ազատամարտում ապահովեցին հայ ժողովրդի  հաղթանակը, նրանք կանգնեցին հայկական փառապանծ զինված ուժերի կողքին` բարձր պահելով հայ  ազգի պատիվն ու արժանապատվությունը:

«Այս մարդիկ առավել քան որևէ մեկը գիտեն, թե ինչ է նշանակում անվտանգություն և խաղաղություն: Ես շատ հպարտ եմ, որ նրանցից  շատերը մեր կուսակցության անդամ են ու մեր երկրի առաջընթացն ու անվտանգությունը ապահովելու գործում վստահում են Հանրապետական կուսակցությանը: Ես հպարտ եմ, որ նրանք մեր գաղափարակից ընկերներն են ու շատ լավ գիտակցում եմ, որ դա մեծ պատասխանատվություն է ու մեծ պատիվ»,- ասա Վ. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031