Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց:
Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:
Պաշտոնաթող Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապը երկուշաբթի օրը նշել է իր ծննդյան 90-ամյակն ընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում՝ մեկ գավաթ գարեջրով:
Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։
Երևանի թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արթուր Գևորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե ԱԺ այս ընտրություններում խնդիրը ոչ թե ընտրակեղծարարների, այլ ժողովրդի մեջ էր: Խոսելով ընտրակաշառքի մասին՝ նա հայտարարել է.
Մեր տեղեկություններով, իշխանություններն արդեն հստակեցրել են, որ Գեղարքունիքում մարզպետ են նշանակելու Կարեն Բոթոյանին՝ Շինանյութի Սերգեյի փեսային, որը նախորդ գումարման խորհրդարանում նախ հանդես էր գալիս որպես ՕԵԿ-ի պատգամավոր:
Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, եւ քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշըն»՝ «թաղապետեր» վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում:
Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հարոջդ խորհրդարանում լինել պատգամավոր:
Պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Սեյրան Օհանյանը առաջիկայում հնարավոր է սեփական կուսակցությունը հիմնի։
Փետրվարին քրեական գործ հարուցվեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի դեմ։ Նրա մորաքրոջ որդին՝ Նժդեհ Բերբերյանը, փետրվարի 17-ին գրավոր հաղորդմամբ հայտնել էր ոստիկաններին, որ նախորդ օրն Արան իր ընկերոջ հետ առեւանգել է իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ, սպառնացել են՝ պահանջելով վերադարձնել իրենց պարտքը։
ՀՀ ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:
«Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան եւ հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը եւս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս-թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, եւ պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն»:
Զարուհի Փոստանջյանի եւ նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել փոքր սուպերմարկետների ցանցերի հինգ գլխավոր գործարկուների հետ համագործակցությամբ մշակել եւ երկրում գործարկել լիովին ավտոմատացված խանութների համակարգ՝ առանց վաճառողների:
Versace իտալական նորաձեւության տունը ներկայացրել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու:
Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի մոլորակագետները հանգել են այն եզրակացության, որ Ցերերայի արտաքին թաղանը բաղկացած է սիլիկատներից եւ ջրասառցի խառնուրդից:
Վիրուսներից, սպամներից և մյուս տհաճ անակնկալներից խուսափելու համար առաջարկում ենք ծանոթանալ թվով 5 հուսալի հակավիրուսային ծրագրերի, որոնք հարմար են Windows 10-ի համար:
Կշեռք։ Առաջին հայացքից կշեռքը կամակոր և բղոքական չի թվում։ Նրանք, իսկապես, չեն ձգտում ըմբոստ և խուլիգան լինել, նրանք դեմ են գնում կանոններին, քանի որ տանել չեն կարողանում կոնֆորմիզմը։
Գործոններից մեկն էլ տարիքն է։ Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, թմրամիջոցների օգտագործումը ևս դանդաղեցնում են նյութափոխանակությունը։ Իսկ քաշի նվազեցումը էականորեն կախված է նյութափոխանակությունից։ Ահա այն գործոնները, որոնք ազդում են նյութափոխանակության վրա։
Արքայազններ Ուիլյամը եւ Հարրին բրիտանացի տղամարդկանց հորդորել են չանտեսել եւ չթաքցնել իրենց հոգեբանական խնդիրները:
Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյը նոր կոմպոզիցիա Է գրել՝ Coachella փառատոնից հետո գտնվելով տպավորությունների ներքո:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Այսօր դժվար է ասել, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Նախորդ տարիների զարգացումները, Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան բավական անկանխատեսելի է»,- ասաց Բագրատ Էստուկյանը
Մաձարին կատարել է խնդիրը և պահպանել է «Ուոտֆորդին» ԱՊԼ-ում, բայց ղեկավարները հիասթափված են թիմի խաղամակարդակից և կարող են հրաժեշտ տալ Վալտերին:
Apple կորպորացիան կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով:
Խորեն Սիմոնյանը 1992 թվականի փետրվարից ապրել է Գյումրու «Երեխաների տուն» պետական մանկատանը, սովորել է Գյումրու թիվ 30 դպրոցում: Ֆ.Նանսենի անվան Գյումրու գիշերօթիկ տեղափոխվելուց հետո Խորենը ուսումը շարունակեց քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է Գյումրու Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը:
Երբ պատմում էր, տիկին Անահիտի աչքերից անընդհատ արցունքներ էին գլորվում, բայց հանկարծ սրբեց արցունքներն ու ասաց, որ էլ լաց չի լինելու, քանի որ տղան ասել է. «Մամ, էլ քեզ չտեսնեմ լացելիս, ես կմեծանամ, ու ամեն ինչ լավ կլինի»:
Զիդանը չի հեռացվի և կշարունակի աշխատանքը «Ռեալում»:
Ջաջուռավանի անօթևանության խնդիրը լուծում չի գտնում արդեն 30 տարի:
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։